ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Գենդերային հետազոտությունների կենտրոն

 

գործում է 1996 թվականից
1.Գենդերային հետազոտությունների կենտրոնի ստեղծման դրդապատճառները

◊ «Գենդեր» հասկացությունը ժամանակակից սոցիոլոգիայի վերջին տասնամյակների խոշորագույն նվաճումներից է, որով խիստ տարբերակվում են «սեքս»-կենսաբանական սեռը եւ «գենդեր»-սոցիալական սեռը, այսինքն՝ կնոջն ու տղամարդուն առնչվող սոցիալապես պայմանավորված վարքագիծն ու սպասումները:

◊ Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգի փոխակերպման գործընթացների հետևանքով խորանում էր գենդերային անհամաչափությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

◊ Գենդերային անհամաչափության հաղթահարման, կանանց սոցիալական կարգավիճակի փոփոխման, նրանց քաղաքացիական և քաղաքական ակտիվության բարձրացման համար անհրաժեշտ էր դարձել գենդերային հավասարության ապահովման համալիր մոտեցման մշակումն ու իրականացումը:

◊ Համալիր մոտեցումը հնարավորություն կստեղծի, որ գլխավորապես քաղաքականության մեջ ներգրավված անձանց կողմից որոշումների ընդունման գործընթացը կազմակերպվի (վերակազմակերպվի), բարելավվի, կատարելագործվի, գնահատվի այն հաշվով, որ կանանց եւ տղամարդանց հիմնախնդիրների ամբողջությունը ներթափանցի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքի բոլոր բնագավառները, բոլոր մակարդակները:

◊ Համալիր մոտեցման ներդրումը պահանջում է, որ սեռերի հավասարության չափումն ինտեգրվի քաղաքականության մեջ, որ պետական քաղաքականության իրականացման, որոշումների կայացման գործընթացներում եւ զարգացման ծրագրերում ներդրվեն գենդերային չափման ցուցիչները:

◊ Դա պահանջում էր, որ գենդերային չափումը ներառվեր սոցիալական, տնտեսական ոլորտներում և քաղաքականության մեջ, որ պետական քաղաքականության իրականացման բոլոր մակարդակներում և որոշումների կայացման գործընթացներում, զարգացման ծրագրերում ինտեգրվեր գենդերային բաղադրիչը:

◊ Դանդաղ վերակառուցվող կրթական համակարգը չէր համապատասխանում ժողովրդավարացման ուղին բռնած հասարակության պահանջներին, որի հետևանքով վերարտադրվում էին ավանդական գենդերային կարծրատիպերը:

◊ Գենդերային հետազոտությունների կենտրոնը, որը գործում է 1996թ., հետեւողական աշխատանք է տանում ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության համակարգերում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման եւ գիտական հետազոտությունների ուղղությամբ:
Գենդերային հետազոտությունների կենտրոնը հետևողական աշխատանք է տանում ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության համակարգերում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման և գիտական հետազոտությունների ուղղությամբ:

gender4

2.Գենդերային հետազոտությունների կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է.

◊ ժամանակակից հասարակության գենդերային մշակույթի հետազոտմանը, գենդերային կարծրատիպերի հաղթահարման հնարավոր ուղիների մշակմանը,

◊ գենդերային հետազոտությունների տեսության և մեթոդաբանության մշակմանը,

◊ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների և հավասար արդյունքների ապահովման մեխանիզմների մշակմանը,

◊ գենդերային կրթության բնագավառում պետական քաղաքականության հայեցակարգային հիմունքների և գենդերային կրթության պետական չափորոշիչների նախագծի մշակմանը, բարձրագույն կրթության և միջնակարգ դպրոցի համակարգերում գենդերային կրթության ծրագրերի մշակմանը և դասավանդման ներդրմանը,

◊ կանանց նկատմամբ խտրականության դրսևորման և բռնության պատճառների ուսումնասիրությանը և հաղթահարման ուղիների մշակմանը,

◊ կանանց սոցիալ-քաղաքական շարժումների, քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներում կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության, կանանց շարժման՝ որպես հասարակական շարժման, ռազմավարության մշակմանը,

◊ հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների լիդերների և ակտիվիստների, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների, լրագրողների գենդերային իրազեկության բարձրացմանը,

◊ ԶԼՄ-ների միջոցով հասարակության մեջ գենդերային գիտելիքների տարածմանը և գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը:

3.Գենդերային հետազոտությունների կենտրոնի խնդիրները

— Ժամանակակից հայ հասարակության գենդերային մշակույթի հետազոտում:

— Գենդերային կարծրատիպերի ուսումնասիրության և դրանց հաղթահարման ուղիների մշակում:

— Օրենսդրական նախագծերի, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ու քաղաքականության գենդերային փորձաքննության անցկացման միջոցով հասարակությունում տղամարդկանց և կանանց իրավունքների ու հնարավորությունների հավասարության ապահովում:

— Գենդերային կրթության հայեցակարգի մշակում, գենդերային տեսության մասնագետների պատրաստում, բարձրագույն դպրոցում գենդերային, միջառարկայական և հատուկ դասընթացների ներդնում, ծրագրերի և ձեռնարկների ստեղծում, դասավանդման ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների մշակում և կիրառում:

— Գենդերային միջառարկայական և հատուկ դասընթացների դասավանդման իրականացում, գենդերային առարկաներ ներդրած բուհերի աշխարհագրության ընդլայնում, ուսանողների և երիտասարդ հետազոտողների կողմից գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրման աշխատանքների շարունակում:

— Հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրերի և դասագրքերի, դաստիարակչական աշխատանքների գենդերային վերլուծություն:

— Փիլիսոփայության, պատմագիտության, քաղաքագիտության, իրավաբանության, տնտեսագիտության, լեզվագիտության, մշակութաբանության, ազգագրության, սոցիոլոգիայի, հոգեբանության և այլ մասնագիտությունների մեջ գենդերային բաղադրիչի ինտեգրում:

Գենդերային հետազոտությունների կենտրոնը դարձել է

հայ հասարակության գենդերային մշակույթը ուսումնասիրող գիտահետազոտական լաբորատորիա, գենդերային կրթության ինստիտուցիոնալացմամբ զբաղվող կարևոր օղակ, բարձրագույն կրթությամբ կանանց համար ոչ ֆորմալ կրթությունը շարունակելու հնարավորություն ընձեռող, լիդերական ունակությունները զարգացնող, կանանց քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը խթանող յուրահատուկ կառույց :

4.Գենդերային հետազոտությունների կենտրոնի գործունեության ձևերն ու մեթոդները

— Գենդերային ամառային դպրոցների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում:
— Բարձրագույն կրթության և միջնակարգ դպրոցի համակարգում գենդերային կրթության ինստիտուցիոնալացում:
— Գենդերային հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովների անցկացում:
— Գենդերային հիմնախնդիրներին նվիրված ժողովածուների մատենաշարի և ուսումնական ձեռնարկների հրատարակում:
— Գենդերային հետազոտությունների կենտրոնի մասնագիտական գրադարանի ստեղծում:
— Երևանում, Գյումրիում և Վանաձորում գենդերային ռեսուրսային կենտրոնների ստեղծում հանրապետության բուհերի և դպրոցների գենդերային դասընթացների ուսումնա-մեթոդական աջակցության համար, նոր գիտելիքների հաղորդում և ինտերակտիվ պարապմունքների անցկացման մեթոդիկայի ուսուցում:
— ԶԼՄ –ների միջոցով գենդերային գիտելիքների տարածում:
— Տեղեկատվական և կրթական ծրագրերի միջոցով հասարակական շարժման և քաղաքական կուսակցությունների կանանց և տղամարդկանց գենդերային իրազեկության բարձրացում:

Կենտրոնի աշխատանքները ղեկավարում է կոորդինացիոն գիտական խորհուրդը:

5. Գենդերային հետազոտություննրի կենտրոնը կազմակերպել է.

◊ Գենդերային դպրոցներ.

— Երկշաբաթյա Առաջին գենդերային դպրոցը, որի արդյունքում հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդելու համար նախապատրաստվեցին 20 դասախոսներ (2001 թ.):
— Երկշաբաթյա Երկրորդ գենդերային դպրոցը, որի արդյունքում ժողովրդավարական մշակույթի ձևավորմանը նպատակաուղղված գենդերային տեսության ու գենդերային կրթության գիտելիքները հարստացրին բուհերի ու հանրակրթական դպրոցների 30 դասախոսներ և ուսուցիչներ (2002 թ.):
— Գենդերային դպրոց «Գենդերային կրթությունը Հայաստանի հանրակրթական դպրոցներում», որի արդյունքում հանրապետության հանրակրթական դպրոցներում գենդերային դասընթացներ դասավանդելու համար նախապատրաստվեցին 30 դպրոցներ (2004 թ.):

gender1

◊ Ուսանողների և երիտասարդ հետազոտողների 7 խորհրդաժողով.

— «Ժամանակակից հայ հասարակության գենդերային մշակույթ. ավանդույթներ և նորույթներ» խորագրով (2001 թ. մայիսի 7-8-ը, Երևանում),
— «Գենդերային հավասարությունը որպես ժողովրդավարական հասարակության ձևավորման նախադրյալ»խորագրով (2002թ. նոյեմբերի 21-23-ը, Ծաղկաձորում),
— «Գենդերային հավասարությունը՝ ժողովրդավարության նախադրյալ: Իրավունք և իրականացման հնարավորություն» խորագրով (2003թ. հուլիսի 7-10-ը, Ծաղկաձորում),
— «Զուգակշռված ժողովրդավարություն. հավասարա իրավունքներից հավասար հնարավորությունների եւ արդյունքների» խորագրով (2004թ. հուլիսի 27-29-ը, Ծաղկաձորում),
— «Գենդերային հավասարությունը և քաղաքացիական ակտիվությունը մասնակցության ժողովրդավարության նախադրյալ» խորագրով (2005թ. հուլիսի 27-29-ը, Ծաղկաձորում):
— «Գենդերային հավասարություն. ժամանակի հրամայական. ժողովրդավարություն, ներդաշնակություն եւ առաջընթաց» (2006թ. հուլիսի 18-21-ը, Ծաղկաձորում)
— «Գենդերային հավասարություն. ժամանակի հրամայական. ժողովրդավարություն, ներդաշնակություն եւ առաջընթաց» (2007թ. հուլիսի 16-19-ը, Ծաղկաձորում)

gender2

◊ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների և դասախոսների, հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների սիմպոզիումներ, կլոր սեղաններ, սեմինարներ.

— «Գենդերային կրթությունը որպես նոր սոցիալ-մշակութային հարացույց» թեմայով սիմպոզիում՝ գենդերային առարկաներ դասավանդող դասախոսների և ուսուցիչների մասնակցությամբ, որտեղ ընդհանրացվեց գենդերային միջառարկայական և հատուկ դասընթացների դասավանդման երեք տարիների փորձը, որոշվեց առաջիկա տարիների գենդերային կրթության ռազմավարությունը (2003 թ. օգոստոս):
— «Գենդերային կրթությունը` որպես քաղաքացիության ձևավորման գործոն» թեմայով սիմպոզիում՝ գենդերային առարկաներ դասավանդող դասախոսների և ուսուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվեցին դպրոցներում և բուհերում գենդերային դասընթացների դասավանդման հիմնախնդիրները, կուտակված փորձի հիման վրա որոշվեց գենդերային կրթության ռազմավարությունը (2004 թ.,հոկտեմբեր):
— «Գենդերային կրթությունը բարձրագույն դպրոցում. հետագա կառուցակարգման փորձն ու հիմնախնդիրները» կլոր սեղան` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, պրոռեկտորների,ամբիոնի վարիչների և գենդերային դասընթացներ դասավանդող դասախոսների մասնակցությամբ, որտեղ քննարկվեցին գենդերային կրթության պետական քաղաքականության հայեցակարգային մոտեցումները (2004թ. հունվար):
— Հայաստանի միջնակարգ ուսումնական հաստատությունների տնօրենների «Գենդերային կրթությունը` որպես քաղաքացիական կրթություն» սեմինար և կլոր սեղան (2004թ., սեպտեմբեր):
— «Գենդերային կրթությունը հանրակրթական դպրոցում» 4-օրյա սեմինար ուսուցիչների համար ( 2005թ., հունիս):
— «Գենդերային կրթությունը որպես քաղաքացիական կրթություն» սեմինար հանրապետության հանրակրթական դպրոցների տնօրենների համար (2006թ., հունվար):

◊ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների և փորձագետների, պետական կառավարման մարմինների ղեկավար և պատասխանատու աշխատողների գենդերային իրազեկության բարձրացման սեմինարներ

«Գենդերային հիմնախնդիրները պետական քաղաքականության մեջ» երկօրյա սեմինար, որը նպատակաուղղված էր նախարարությունների, մարզպետարանների, թաղապետարանների աշխատակիցների գենդերային իրազեկությունը բարձրացնելուն ( 2003թ. դեկտեմբեր):
— «Գենդերային հիմնախնդիրները օրենսդրության և պետական քաղաքականության մեջ» երկօրյա սեմինար ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների և փորձագետների համար (2004թ. հունվար):
— «Պետական գենդերային քաղաքականության հիմնախնդիրները և օրենսդրության գենդերային փորձաքննությունը» սեմինար ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և փորձագետների համար (2004թ., հոկտեմբեր):
— «Գենդերային հիմնախնդիրները պետական քաղաքականության մեջ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում. գենդերային վերլուծության տեխնոլոգիաները» սեմինար, որը կազմակերպվել է մարզպետարանների, քաղաքապետարանների և Երևանի թաղապետարանների պատասխանատու աշխատակիցների համար ( 2005թ., փետրվար):
— «Գենդերային հիմնախնդիրները պետական քաղաքականության մեջ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում. գենդերային վերլուծության տեխնոլոգիաները» սեմինար, որը կազմակերպվել է նախարարությունների և մարզպետարանների ղեկավար և պատասխանատու աշխատակիցների համար ( 2005թ., հուլիս):

Գենդերային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնել է գենդերային կրթության ինստիտուցիոնալացման գործընթացը հանրապետության 10 բուհերում և 33 հանրակրթական դպրոցներում:

gender3

6.Կենտրոնի աշխատանքներին մասնակցում են

քաղաքագետներ և իրավաբաններ, պատմաբաններ և ազգագրագետներ, փիլիսոփաներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, լեզվաբաններ, կանանց հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների լիդերներ և անդամներ:

7. Գենդերային հետազոտությունների կենտրոնը հրատարակել է.

«Գենդերային հետազոտություններ» մատենաշարի 31 հայերեն, 7 ռուսերեն և անգլերեն ժողովածուներ, 11 ուսումնական ձեռնարկներ, ուսանողների, երիտասարդ դասախոսների և հետազոտողների խորհրդաժողովների նյութերի 6 ժողովածուներ

Գենդերային հետազոտությունների կենտրոնի կողմից հրատարակված գրականության ցանկ
• «Գենդերը և զարգացումը» գործնական ուղեցույց,

• «Ֆեմինիզմի տեսություն և պատմություն» ուսումնական ձեռնարկ,
• «Կանայք զարգացման մեջ. ժամանակակից հասարակության գենդերային հիմնախնդիրներ» գիտական հետազոտությունների ժողովածու,

• «Կանանց անվտանգությունը հասարակությունում, ընտանիքում, ամենուր» ժողովածու,

• «Հասարակության ընտրությունը՝ խաղաղություն հանուն զարգացման» գիտական հետազոտությունների ժողովածու,

• «Կանանց քաղաքացիական մասնակցություն» ժողովածու,

• «Պեկինյան գործողությունների ծրագիրը Հայաստանում. իրականություն և հեռանկարներ» մոնիտորինգի արդյունքներ,

• Ուսանողների, երիտասարդ դասախոսների և հետազոտողների խորհրդաժողովների նյութերի ժողովածուներ

• «Ժամանակակից հայ հասարակության գենդերային մշակույթը. ավանդույթներ և նորույթներ» երիտասարդ դասախոսների, հետազոտողների և ուսանողների 1-ին հանրապետական խորհրդաժողովի նյութերի ժողովածու,

• «Գենդերային հավասարությունը՝ զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ» ուսանողների, երիտասարդ դասախոսների, հետազոտողների 2-րդ հանրապետական խորհրդաժողովի նյութերի ժողովածու,

• «Գենդերային հավասարությունը՝ ժողովրդավարության նախադրյալ: Իրավունք և իրականացման հնարավորություն» ուսանողների և երիտասարդ դասախոսների 3-րդ հանրապետական խորհրդաժողովի նյութերի ժողովածու,

• «Գենդերային հավասարությունը՝ ժամանակի հրամայական» ուսանողների և երիտասարդ դասախոսների 4-րդ հանրապետական խորհրդաժողովի նյութերի ժողովածու,

• «Գենդերային ներդաշնակություն, ժողովրդավարություն և առաջընթաց « ուսանողների և երիտասարդ դասախոսների 5-րդ հանրապետական խորհրդաժողովի նյութերի ժողովածու,

• «Գենդերային հավասարությունը ժամանակի հրամայական» ուսանողների և երիտասարդ դասախոսների 6-րդ հանրապետական խորհրդաժողովի նյութերի ժողովածու,

Գենդերային հետազոտությունների կենտրոնի գրադարանից օգտվում են Ասոցիացիայի և այլ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ:
• «Գենդերային իրազեկությունը և գենդերային զգայունությունը որպես զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ» միջառարկայական և հատուկ գենդերային դասընթացների ծրագրերի ժողովածու,

• «Պետական քաղաքականության հայեցակարգային հիմունքները գենդերային կրթության բնագավառում: Գենդերային կրթության պետական չափորոշիչների նախագիծ» ժողովածու,

• «Օրենսդրության գենդերային փորձաքննություն» ձեռնարկ,

• «Գենդերային իրավիճակը Հայաստանում: Փոխակերպման գործընթացների հետևանքները և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը հազարամյակի նպատակների համատեքստում» հետազոտության արդյունքների ժողովածու,

• «Գենդերային կրթությունը` նոր հարացույց» առաջին սիմպոզիումի նյութերի ժողովածու,

• «Գենդերային կրթությունը` որպես քաղաքացիության ձևավորման գործոն» երկրորդ սիմպոզիումի նյութերի ժողովածու,

• «Պեկինն իմ կյանքում 10 տարի անց» պատմում են Պեկինում կայացած խորհրդաժողովի մասնակիցները

• «Գենդերային կրթությունը բարձրագույն դպրոցում» պետական կրթական չափորոշիչների նախագիծ ժողովածու

• «ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գենդերային վերլուծություն» ժողովածու

• «Քաղաքական մասնակցությունը անցումային հասարակությունում. գենդերային հավասարության չափումը» սոցիոլոգիական հետազոտության ժողովածու

• «Հայաստանի Հանրապետությունում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինյան գործողությունների ծրագրի, Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման մոնիտորինգ» հետազոտության արդյունքներ

• «Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ օրենքների ժողովածու

• «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում 2002-2007 թթ.» Այլընտրանքային զեկույց

• Ասոցիացիայի Գյումրիի և Վանաձորի Գենդերային հետազոտությունների կենտրոնները հրատարակել են «Հասարակության գենդերային մշակույթ: Իրողություններ և հեռանկարներ», «Զուգակշռված ժողովրդավարություն: Կանանց քաղաքացիական նախաձեռնություններ արտակարգ իրավիճակի պայմաններում», «Գենդերի սկզբնավորումը և կայացումը. երիտասարդության հայացք», «Գենդերային իրավիճակի դինամիկան Գյումրիում» ժողովածուները: