ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Բազմաբաղադրիչ նախագծի իրականացումը ենթադրում էր նպատակասլաց աշխատանք ինչպես բարձրագույն և միջնակարգ դպրոցի համակարգում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման, այնպես էլ օրենսդիրների, իշխանական կառույցների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ոչ ֆորմալ կրթության համակարգում իրազեկության բարձրացման գործընթացների տեղեկատվական-մեթոդական ապահովման ուղղությամբ:
Գենդերային կրթության ներդրման գործընթացի ապահովման նպատակով 2002 թ. հետո ընկած ժամանակահատվածում տպագրվել է ավելի քան 50 գիրք, այդ թվում.
— «Գենդերային հետազոտություններ» ուսումնամեթոդական շարքի 30 ժողովածուները,
— 2 հանրապետական սիմպոզիումների նյութերի ժողովածուները,
— Պետական կրթական չափորոշիչների նախագծերը` «Պետական քաղաքականության հայեցակարգային հիմունքները գենդերային կրթության բնագավառում: Պետական կրթական չափորոշիչների նախագիծ» (գիրք 1-ին) և «Գենդերային կրթությունը բարձրագույն դպրոցում: Պետական կրթական չափորոշիչների նախագիծ» (գիրք 2-րդ):
— «Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն»: Միջազգային և ազգային իրավական փաստաթղթերի ժողովածուն:
— Ուսանողների, երիտասարդ դասատուների և հետազոտողների 6 հանրապետական գիտաժողովների նյութերի ժողովածուները:
Ոչ ֆորմալ կրթության համակարգի համար հրատարակվել են.
— սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների արդյունքների ժողովածուներ, այդ թվում` «Ընտրություն և ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության գործոն», «Ընտրական ժողովրդավարություն. Ունի՞ արդյոք Հայաստանը այլընտրանք», «Հայ հասարակության ժողովրդավարացումը. գենդերային հեռանկարներ», □Քաղաքական մասնակցությունը անցումային շրջանի հասարակությունում. գենդերային հավասարության չափումը», «Գենդերային իրավիճակը Հայաստանում. փոխակերպման գործընթացների հետևանքները և կանանց իրավունքների ընդլայնումը Հազարամյակի զարգացման նպատակների դիսկուրսում», «Կանանց քաղաքական մասնակցությունը 2007 թ. խորհրդարանական ընտրություններում»,
— Ձեռնարկ խորհրդարանականների համար «Օրենսդրության գենդերային փորձաքննություն»,
— «Հայաստանի Հանրապետությունում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կանվենցիայի, Պեկինյան գործողությունների ծրագրի, Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման մոնիտորինգ»,
— «Հանրապետությունում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը 2002-2007 թթ.» այլընտանքային զեկույց: