ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ…
2.1 Ծրագրի առանձին մաս էր կազմում աշխատանքը օրենսդիրների, պետական ծառայողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների լիդերների և ակտիվիստների, լրագրողների գենդերային իրազեկության բարձրացման ուղղությամբ, որի նպատակն էր գենդերային բաղադրիչի ինտեգրումը պետական քաղաքականության մեջ և օրենսդրության գենդերային փորձաքննությունը:
Անցած ժամանակահատվածում անցկացվել է հինգ սեմինար, այդ թվում.
• երկու երկօրյա սեմինար ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և փորձագետների համար, որոնք նպատակաուղղված էին օրենսդրական գործունեության մեջ գենդերային վերլուծության ներդրմանը և պետական քաղաքականության մեջ գենդերային չափման մեթոդաբանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը`
— «Գենդերային հիմնախնդիրները օրենսդրության և պետական քաղաքականության մեջ»,
— «Պետական գենդերային քաղաքականության հիմնախնդիրները և օրենսդրության գենդերային փորձաքննությունը»,
• երեք երկօրյա սեմինար նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների և Երևանի թաղապետարանների ղեկավար և պատասխանատու աշխատողների համար, որոնք նպատակաուղղված էին գործադիր իշխանության աշխատակիցների գենդերային իրազեկության բարձրացմանը և նրանց ծանոթացմանը արդի հասարակության գենդերային հիմնախնդիրներին, որոշումների կայացման բոլոր մակարդակներում գենդերային հաշվեկշիռն ապահովելու համար պետության քաղաքականության մեջ գենդերային չափումն ինտեգրելու և հասարակության հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչը հաշվառելու մեթոդաբանությանը`
— «Գենդերային հիմնախնդիրները պետական քաղաքականության մեջ»,
— «Գենդերային հիմնախնդիրները պետական քաղաքականության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում: Գենդերային վերլուծության տեխնոլոգիաները»,
— «Գենդերային հիմնախնդիրները պետական քաղաքականության մեջ և կառավարման պետական մարմինների աշխատանքում. գենդերային վերլուծության տեխնոլոգիաները»:
Անցկացրած սեմինարների արդյունքում գենդերային փորձաքննությունը և գենդերային վերլուծությունը ներդվեցին Հայաստանի խորհրդարանի գործելակերպում:
2.2 Անցած տարիների ընթացքում իրականացվել է հետևողական աշխատանք քաղաքական կուսակցությունների և հասարակական շարժման կին լիդերների և ակտիվիստների քաղաքական-իրավական գրագիտության բարձրացման ուղղությամբ:
Ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցի չորս հոսքերում «Բարձրագույն քաղաքական դասընթացներ» 48 ժամ ընդհանուր տևողության ծրագրով ուսուցում է անցել 130 կին քաղաքական կուսակցություններից և ՀԿ-ներից:
4 մոդուլների` «Քաղաքական գիտելիքներ», «Իրավական գիտելիքներ», «Տնտեսական գիտելիքներ», «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաներ» շրջանակներում ստացած գիտելիքները զգալի չափով նպաստել են կանանց քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճին, կուսակցությունների ներսում նրանց գործունեության ակտիվացմանը և ներկուսակցական ժողովրդավարության վրա նրանց ներազդեցության ուժեղացմանը, բարձրացրել են ՀԿ-սեկտորում նրանց աշխատանքի արդյունավետությունը:
Դպրոցի գլխավոր նվաճումներից մեկը ՀԿ-ների և քաղաքական կուսակցությունների կանանց համագործակցության զարգացումն է և կանանց շարժման համար առավել նշանակալի հիմնախնդիրների համատեղ լոբբինգը:
Քաղաքական կուսակցությունների կանանց խորհուրդների և կանանց ՀԿ-ների լոբբինգի արդյունքում.
— ՀՀ Ազգային ժողովը փոփոխություն է մտցրել Ընտրական օրենսգրքում` բարձրացնելով կանանց քվոտան 5 տոկոսից մինչև 15 տոկոս,
— ՀՀ Ազգային ժողովի 2007 թ. ընտրություններում քաղաքական կուսակցությունների ցուցակներում ընդգրկված կանանց 10 տոկոսը Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտներն էին,
— Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը»: