ԿԱՆԱՆՑ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
• կին լիդերների պատրաստում, կանանց քաղաքական մասնակցության աջակցություն,
• փոխակերպվող հասարակության նոր պահանջներին համապատասխան քաղաքացիական հասարակության եւ զուգակշռված ժողովրդավարության կայացման անհրաժեշտության վերաբերյալ գիտակցության ձեւավորում,
• կանանց քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության խթանում,
• հասարակական գործունեության կազմակերպման, կանանց շահերի եւ իրավունքների առաջմղման հմտությունների զարգացում,
• քաղաքականության, տնտեսության, կրթության, առողջապահության եւ այլ սոցիալական ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական ժողովրդավարական հասարակության կայացման գործընթացների, քաղաքացիական եւ քաղաքական երկխոսության մշակույթի, հանդուրժողության վերաբերյալ հիմնարար գիտելիքների հաղորդում,
• երկխոսության եւ լոբբինգի ժամանակակից տեխնոլոգիաների ուսուցում,
• սեփական տեսակետը ներկայացնելու եւ պաշտպանելու կարողությունների ձեւավորում:
— քաղաքական, իրավական, տնտեսական համակագված գիտելիքների հաղորդումը,
— տեսական գիտելիքների գործնական կիրառության հմտությունների ձեւավորումը,
— հասարակաության մեջ կնոջ դերի կարեւորության եւ հասարակական գործընթացներում նրա ակտիվ մասնակցության անհրաժեշտության գիտակցության ձեւավորումը,
— լիդերական ունակությունների եւ կարողությունների ձեւավորումը,
— կին լիդերների պատրաստումը եւ գործունեության տարբեր ոլորտներում նրանց առաջմղումը,
— կանանց հասարակական կազմակերպությունների ու խնբերի ղեկավարման եւ կազմակերպչական ունակությունների ու հմտությունների ձեւավորում եւ զարգացումը:

• կանանց հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների լիդերների եւ ակտիվիստների,
• հասարակական շարժման մեջ ներգրավված երիտասարդ կանանց ու աղջիկների համար:
ներառում է 4 կրթական մոդուլներ՝ 48 ժամյա պարապմունքներ ինտերակտիվ մեթոդներով.
Քաղաքական գիտելիքներ` քաղաքացիական հասարակություն, ինստիտուտներ և գործառույթներ, հասարակության քաղաքական կառուցվածք և ժողովրդավարություն, քաղաքական եւ քաղաքացիական մասնակցության գենդերային առումներ, գենդերային հավասարակշռություն, կանայք կառավարման և որոշումների ընդունման համակարգում,
Իրավական գիտելիքներ՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներ, ընտրական օրենսդրություն, մարդու իրավունքների ազգային եւ միջազգային իրավապաշտպան համակարգ, միջազգային և եվրոպական հիմնարար փաստաթղթեր գենդերային հավասարության վերաբերյալ, խտրականություն կանանց նկատմամբ եւ հաղթահարման տեխնոլոգիաներ:
Տնտեսագիտական գիտելիքներ` տնտեսության ազատականացում, զարգացման միտումներ ու տնտեսական անվտանգության հիմնախնդիրներ, տնտեսության գլոբալացում և ինտեգրացում, խտրականություն և խտրարարություն աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում, սոցիալական ոլորտի գենդերային առումներ:
Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաներ` ռազմավարական պլանավորում, կանանց ցանցերի եւ արդյունավետ կոալիցիաների ձևավորում, լիդերություն. տիպեր և կառավարման ոճեր, ճնշման խմբեր եւ իրավունքների պաշտպանություն, ընտրական կամպանիաների կազմակերպման տեխնոլոգիաներ, էլեկտորալ նախապատվությունների գենդերային առումներ և սոցիալական գործընկերություն:
ՀՀ ԳԱԱ ինստիտուտների եւ գիտական կենտրոնների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ճանաչված քաղաքագետներ, փիլիսոփաներ, իրավագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման փորձագետներ եւ մեթոդիստներ:
Ունկնդիրների համար կազմակերպվում են երկխոսություններ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ՀՀ Կառավարության, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ պատասխանատու աշխատակիցների, հասարակական եւ քաղաքական գործիչների հետ:
— 1-ին մակարդակ՝ «21-րդ դարի լիդերներ» դասընթացներին կազմակերպվում են Ասոցիացիայի եւ այլ հասարակական կազմակերպությունների երիտասարդ կանանց համար:
— 2-րդ մակարդակ՝ «Բարձրագույն քաղաքական դասընթացներ» խորացված հոսքերի պարապմունքները կազմակերպվում են հասարակական կազմակերպություննրի եւ քաղաքական կուսակցությունների լիդերների եւ ակտիվիստների համար:

Դպրոցի ունկնդիրները ձեռք են բերում գիտելիքներ եւ պատկերացումներ.
հասարակության քաղաքական կառուցվածքի, ինստիտուտների և գործառույթների, հասարակության ժողովրդավարացման, քաղաքացիական և քաղաքական մասնակցության գենդերային առումների, կառավարման և որոշումների ընդունման համակարգում գենդերային հավասարակշռվածության անհրաժեշտության, ֆեմինիզմի պատմության եւ տեսության,գլոբալացվող աշխարհում կանանց միջազգային շարժման վերաբերյալ,
քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ընտրական օրենսդրության, միջազգային և եվրոպական հիմնարար փաստաթըղթերում գենդերային հավասարության երաշխավորությունների, կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ճնշման խմբերի, կանանց իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային իրավապաշտպան համակարգի, ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ փաստաթղթերի մասին,
կանանց կազմակերպությունների եւ խմբերի գործունեության կազմակերպման տեխնոլոգիաների, ձեւերի եւ մեթոդների, լիդերության տիպերի և կառավարման ոճերի, ռազմավարական պլանավորման, արդյունավետ կոալիցիաների, կանանց քաղաքացիական և քաղաքական ակտիվության ձևավորման, քաղաքացիական նախաձեռնությունների խթանման միջոցների, էլեկտորալ նախապատվությունների գենդերային առումների և ընտրական կամպանիաների կազմակերպման տեխնոլոգիաների, սոցիալական գործընկերության վերաբերյալ,
տնտեսության զարգացման միտումների ու տնտեսական անվտանգության հիմնախընդիրների, գլոբալացման և ինտեգրացման, աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում խտրականության և խտրարարության, սոցիալական ոլորտի գենդերային առումների վերաբերյալ:
Դպրոցի գործունեությունը համադասում է գիտա-մանկավարժական խորհուրդը, որի աշխատանքներին մասնակցում են Ասոցիացիայի ղեկավարներ, գիտական կենտրոնների եւ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների քաղաքագետներ, փիլիսոփաներ, իրավագետներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման մեթոդիստներ:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի
եւ
այլ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ավելի քան 811 կին լիդերներ եւ ակտիվիստներ