ԿԼՈՐ ՍԵՂԱՆ,ԵՐԵՒԱՆ 19.06.2008

2008 թ. հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան «Գենդերային հավասարակշռությունը իշխանության մեջ որպես հայ հասարակությունում ժողովրդավարության համախմբման գործոն» թեմայով` «Բուժաշխատողների արհկոմ», «Պրոմեդիա գենդեր», «Բաց հասարակության ինստիտուտ», «Հայկական ժողովրդավարական ֆորում», «Հայկական Հելսինկյան քաղաքական ասամբլեա», «Սուրբ Սանդուխտի անվան տիկնանց խորհուրդ», «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն», «Կանանց համահայկական միություն» և այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցեցին նաև կանայք քաղաքական կուսակցություններից` ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Հզոր Հայաստան», «Միավորված ազատագրական ազգային կուսակցություն»:
Կլոր սեղանի մասնակիցները նշեցին ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. ծրագրում ամրագրված «հասարակության համախմբման հասնելու, սոցիալական պետություն կառուցելու և սոցիալական արդարություն արմատավորելու» առաջնահերթության և «գենդերային հավասարության հաստատմանը, հասարակական, քաղաքական և տնտեսական բնագավառներում տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն» ուղղված Կառավարության քաղաքականության արդիականությունը:
Կլոր սեղանի մասնակից հասարակական կազմակերպությունների ղեկավարները ողջունեցին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախաձեռնությունը, ընդգծելով, որ այն կօգնի համախմբել հանրապետության կանանց հասարակական-քաղաքական ռեսուրսը, որն ուղղված է զուգակշռված ժողովրդավարության զարգացմանը:
Խոսելով ժողովրդավարական գործընթացներում կանանց դերի մասին, մասնակիցները կարևորեցին նրանց ներկայացվածությունը ինչպես ՀՀ Ազգային ժողովում` որպես ներկայացուցչական ժողովրդավարության մարմնում, այնպես էլ քաղաքական կառավարման ոլորտում` գործադիր իշխանությունում որոշումների ընդունման մակարդակում:
Քննարկվեց հանրապետության խորհրդարանում կանանց ներկայացվածության ապահովման խնդիրը, ինչպես նաև օրենսդիր իշխանության մարմնում ընտրված կանանց պահպանելու մեխանիզմները: Ներկայացվեցին երկրի քաղաքականության վրա կանանց ազդեցության ապահովման նպատակով քվոտաների օգտագործման կողմ և դեմ փաստարկները, քվոտավորման պայմաններում անցկացրած ընտրությունների արդյունքներն ամրապնդելու համար որոշակի միջոցների ձեռնարկման, կանանց փաստացի ներկայացվածությունն ապահովող մեխանիզմի կիրառման անհրաժեշտությունը:
Առաջարկություններ արվեցին ՀՀ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին: Նշվեց քաղաքական կուսակցությունների հետ տարվող աշխատանքի կարևորությունը, օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները, այդ թվում նաև քվոտաների տեխնոլոգիաները և դրանց օգտագործման մեծանիզմները նրանց հետ համատեղ քննարկելու անհրաժեշտությունը:
Կլոր սեղանի մասնակիցները անդրադարձան կանանց կադրերի պատրաստման, ներկուսակցական կադրային քաղաքականության փոփոխման նպատակով կուսակցությունների ղեկավար տղամարդկանց հետ տարվող աշխատանքի ուժեղացման, հասարակական-կուսակցական-քաղաքական գործունեության մեջ ավելի մեծ թվով կանանց ներգրավման հիմնախնդիրներին:

Ակտիվ քննարկման արդյունքում կլոր սեղանի մասնակիցները հանգեցին եզրակացության, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ գլխի 100-րդ հոդվածի 2-րդ կետում: Առաջարկվեց այդ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ.

«Թեկնածուների ցուցակը կազմելիս քաղաքական կուսակցությունը պարտավոր է հաշվի առնել նույն սեռի անձանց ոչ ավելի քան 70 տոկոսի ներկայացվածությունը, ընդ որում թեկնածուների ցուցակում կանանց և տղամարդկանց հերթականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տողը:
Կուսակցական ցուցակից դուրս գալու կամ պատգամավորական մանդատից հրաժարվելու դեպքում կնոջ տեղը պետք է զբաղեցնի ցուցակում հաջորդ կինը»:

100-րդ հոդվածի փոփոխման մասին առաջարկությունը և հոդվածը նոր խմբագրմամբ ստորագրեցին 23 հասարակական կազմակերպությունների ղեկավարները, քաղաքական կուսակցությունների կին-ներկայացուցիչները և կանանց շարժման ակտիվիստները:
Առաջարկությունը 100-րդ հոդվածի փոփոխման մասին ներկայացվել է ՀՀ Ա