“Լավագույն գործելակերպ” մրցույթը
Եվրոպայի խորհուրդը 2014 թ. հունիսին հայտարարեց “Լավագույն գործելակերպ” մրցույթը: Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների փորձագիտական կենտրոնի կողմից մշակված այս ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվել է մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանում այն իրականացվում է առաջին անգամ, Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորված «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում: “Լավագույն գործելակերպ” ծրագրի /ԼԳԾ/ նպատակն է բացահայտել, հրապարակայնորեն […]
Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
«Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի Գոմք համայնքում տեղի ունեցավ հանդիպում-կլոր սեղան «Կանանց ներուժի ներգրավումը համայնքներում մասնակցային ժողովրդավարության կայացման գործընթացներում՝ որպես արդյունավետ կառավարման ապահովման նախադրյալ»: Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքների կին ղեկավարների և ավագանու անդամների համար կազմակերպված հանդիպում-կլոր սեղանի նպատակն էր ծանոթացնել Վայոց […]
Հանրապետական համաժողով Աղվերանում
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան 2014 թվականի նոյեմբերի 20-22-ին Աղվերանում անցկացրեց հանրապետական համաժողով «Տեղական ինքնակառավարման համակարգում արդյունավետության բարձրացման հեռանկարները Հայաստանում. կանանց ներդրումը» թեմայով: Խորհրդաժողովի նպատակն էր մասնակիցների` համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հետ քննարկել «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի իրականացման արդյունքները և կանանց մասնակցության ակտիվացման և խթանման միջոցով տեղական մակարդակում ժողովրդավարության […]
Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
«Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ուրծաձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ կլոր սեղան «Կանայք և մասնակցային ժողովրդավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում» թեմայով, որին մանակցում էին համայնքի 23 ակտիվ կանայք: Կլոր սեղանը նվիրված էր ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում ամրագրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան: Կլոր սեղանի նպատակն էր քննարկել կանանց մասնակցությունը համայնքի […]
Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին “Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները Հայաստանում” ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքում անցկացվել է Կանանց լիդերության դպրոց: Լիդերության դպրոցի մասնակիցներ ընտրվեցին 22 կանայք՝ Ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի երիտասարդ անդամներից, Վանաձորում գործող §Ջինիշինյան Հայաստան համահայկական հիմնադրամ¦, §Թռիչք¦, ՙ§Անվտանգ մանկություն¦՚, §ՙԱռավոտ՚¦ ՀԿ-ներից, Հայ օգնության միությունից,5 քաղաքական կուսակցությունների Լոռու մարզային կառույցներից: Դպրոցի պարապմունքներն անց […]
Կանանց լիդերության դպրոց Երևանում
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան <<Կանանց քաղաքական մասնակցությունը. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում>> ծրագրի շրջանակներում Երևանում անցկացրեց Կանանց լիդերության դպրոցի 33-րդ հոսքի պարապունքները : Դպրոցի պարապունքներն նպատակաուղղված էին պատրաստելու կին-լիդերների, որոնք կտիրապետեն հասարակական-քաղաքական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, ընդունակ կլինեն միավորելու կանանց ռեսուրսները սոցիալական կարևոր նախաձեռնությունները առաջմղելու համար: Պարապունքներն անց են […]
Կանանց լիդերության դպրոց Արարատում
2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին “Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները Հայաստանում” ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքում անցկացվել է Կանանց լիդերության դպրոց: Դպրոցն անցկացվել է Արարատի քաղաքապետարանի աջակցությամբ: Դպրոցին մասնակցում էին Արարատի տարածաշրջանի 22 ակտիվ կանայք, մանկավարժներ, մասնաճյուղի անդամներ : Պարապմունքները անցկացրել են փորձագետներ Գայանե Արմաղանովան, Լիլիթ Զաքարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Անահիտ Խաչատրյանը, Անահիտ […]
Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
Կոտայքի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ, Եղվարդի քաղաքապետարանի աջակցությամբ 2014թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Եղվարդում անցկացվեց կանանց լիդերության քառօրյա դպրոց “Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները Հայաստանում” ծրագրի շրջանակներում: Լիդերության դպրոցի պարապմունքներին մասնակցեցին 24 մարդ, որոնք ընդգրկված էին կրթության ոլորտից, քաղաքապետարանից, ՀԿ սեկտորից, ՊՆ աշխատակից,գյուղապետարանի աշխատակից,մանկավարժներ, իրավաբաններ,տնտեսագետներ, լեզվաբաններ, այլ մասնագետներ: Դպրոցի հիմնական կազմը երիտասարդներ […]
Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե
Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է Այս երկու խորագրերի ներքո նոյեմբերի 3-5-ը Ժնևում կայացած ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ընդունեց հռչակագիր, որով ամփոփեց Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները ՄԱԿ—ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) տարածաշրջանի 56 երկներում, այդ թվում Հայաստանում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ՝ ամփոփելով անցած 20 […]
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե