Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
Կոտայքի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ, Եղվարդի քաղաքապետարանի աջակցությամբ 2014թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Եղվարդում անցկացվեց կանանց լիդերության քառօրյա դպրոց “Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները Հայաստանում” ծրագրի շրջանակներում:
Լիդերության դպրոցի պարապմունքներին մասնակցեցին 24 մարդ, որոնք ընդգրկված էին կրթության ոլորտից, քաղաքապետարանից, ՀԿ սեկտորից, ՊՆ աշխատակից,գյուղապետարանի աշխատակից,մանկավարժներ, իրավաբաններ,տնտեսագետներ, լեզվաբաններ, այլ մասնագետներ:
Դպրոցի հիմնական կազմը երիտասարդներ էին, հետաքրքրված ժամանակակից
հասարակական հարաբերություններով, քաղաքական անց ու դարձով:
Դպրոցի պարապմունքները անցկացրել են ՀԿԿԱ-ի փորձագետները` Գայանե Արտաշեսովնա, Անահիտ Հարությունյան, Արմինե Մխիթարյան, Մարիանա Աբովյան, Գայանե Մերոյան, Նարինե Դավթյան, Անահիտ Աղոյան:
Տրվել են քաղաքական,իրավական,տնտեսական,հասարակական բլոկների վերաբերող գիտելիքներ:
Անցկացվել են լիդերությանը,քաղաքացիական հասարակությանը,քաղաքական մասնակցությանը,աշխատանքային օրենսդրությանը սոցիալական հիմնախնդիրներին,գենդերային հիմնախնդիրներին,գենդերային կարծրատիպերին,գենդերային հիմնախնդիրներին վերաբերող ազգային և միջազգային օրենսդրությանը,հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող թեմաներով պարապմունքներ:
Դպրոցի մասնակիցները շատ բարձր են գնահատել լիդերության դպրոցի ձևաչափով անցկացված դասընթացների դերը, մասնակիցների մի մասը դիմումներ են ներկայացրել ասոցիացիայի շարքերը ընդունվելու համար:
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե