Կանանց լիդերության դպրոց Երևանում
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան <<Կանանց քաղաքական մասնակցությունը. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում>> ծրագրի շրջանակներում Երևանում անցկացրեց Կանանց լիդերության դպրոցի 33-րդ հոսքի պարապունքները :
Դպրոցի պարապունքներն նպատակաուղղված էին պատրաստելու կին-լիդերների, որոնք կտիրապետեն հասարակական-քաղաքական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, ընդունակ կլինեն միավորելու կանանց ռեսուրսները սոցիալական կարևոր նախաձեռնությունները առաջմղելու համար:
Պարապունքներն անց են կացվել հետևյալ չորս մոդուլների շրջանակներում. քաղաքական գիտելիքներ, իրավական գիտելիքներ, տնտեսական գիտելիքներ,հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաներ:
<<Քաղաքական գիտելիքներ>> մոդուլի շրջանակներում դպրոցի մասնակիցները ծանոթացան քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և գործառույթներին, քաղաքական և քաղաքացիական մասնակցության գենդերային տեսանկյուններին:
<<Իրավական գիտելիքներ>> մոդուլի շրջանակներում դպրոցի շրջանավարտներին ներկայացվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային համակարգը, ՀՀ օրենսդրության գենդերային տեսանկյունները,<<Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին>> ՀՀ օրենքը:
Դպրոցի շրջանավարտները ծանոթացան նաև գենդերային հիմնախնդիրներին: Մոդուլի շրջանակներում դպրոցի մասնակիցներին ներկայացվեց ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգը, գենդերային վերլուծության սկզբունքները և այլն :
Դպրոցի մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բոլոր պարապունքների նկատմամբ, ակտիվորեն մասնակցեցին փոքր խմբերով աշխատանքներին և քննարկումներին, բարձրացնում էին հարցեր, ազատորեն արտահայտում էին քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած տեսակետները:
Դպրոցի պարապունքներն անցկացրեցին Ասոցիացիայի փորձագետներ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանը, ՀՀ հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը,Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հարություն Մարզպանյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի վարչության անդամ,<<Կինը և քաղաքականությունը>> թերթի WomenNet.am կայքի գլխավոր խմբագիր, <<Նովոյե վրեմյա>> թերթի քաղաքական մեկնաբան Թամարա Հովնաթանյանը, <<Հոգևոր Հայաստան>> ՀԿ-ի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության Կոտայքի մարզային փորձագիտական կենտրոնի Նաիրի մասնաճյուղի տնօրեն Անահիտ Աղոյանը, Լ. Քալաշյանի անվան Բաց համալսարանի իրավատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թենածու, դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը,Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կրթական ծրագրերի համադասող Գայանե Մերոյանը և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոն, հոգեբան Մարիաննա Աբովյանը:
Դպրոցի եզրափակիչ պարապունքն անցկացվեց ՀՀ Սահմանադրական դատարանում:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը ամփոփիչ պարապունք անցկացրեց <<Սահմանադրականությունը և սահմադրական բարեփոխումները Հայաստանում>> թեմայով:
Դպրոցի 27 շրջանավարտ դասընթացի ավարտին ստացան ավարտական վկայականներ:
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե