aawue.am
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կենտրոններ
    • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    • ԿԱՆԱՆՑ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
  • Գործունեություն
    • ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
    • ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
    • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  • Հրատարակություններ
    • Լրատուներ
    • «ԿԱՆԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹ
    • ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր » Նորություններ » Կանանց լիդերության դպրոց Վանաձորում

2014/12/09

Կանանց լիդերության դպրոց Վանաձորում

2014/12/09 15:30:48

2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին “Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները Հայաստանում” ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքում անցկացվել է Կանանց լիդերության դպրոց:

Լիդերության դպրոցի մասնակիցներ ընտրվեցին 22 կանայք՝ Ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի երիտասարդ անդամներից, Վանաձորում գործող §Ջինիշինյան Հայաստան համահայկական հիմնադրամ¦,  §Թռիչք¦, ՙ§Անվտանգ մանկություն¦՚, §ՙԱռավոտ՚¦  ՀԿ-ներից, Հայ օգնության միությունից,5 քաղաքական կուսակցությունների Լոռու մարզային կառույցներից:

Դպրոցի պարապմունքներն անց կացնելու համար հրավիրվել են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փորձագետներ, Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներ, Վանաձորում գործող հասարակական կազմակերպության ղեկավարներ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Պարապմունքները նպատակաուղղված էին հաղորդելու գիտելիքներ 3 կրթական մոդուլների շրջանակներում.

—          Քաղաքական գիտելիքներ

—          Իրավական գիտելիքներ

—          Հասարակական-քաղաքական գործունեության տեխնոլոգիաներ:

Քաղաքական  գիտելիքների մոդուլի շրջանակներում մասնակիցներին հաղորդվեցին գիտելիքներ ժողովրդավարության, ընտրական ժողովրդավարության, հասարակության քաղաքական կառուցվածքի, քաղաքացիական հասարակության և նրա ինստիտուտների, քաղաքացիական մասնակցության, մասնակցության ժողովրդավարության, հասարակությունում գենդերային հիմնախնդիրների, երկրի զարգացման գործընթացներում կնոջ մասնակցության դերի, կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ:

§Իրավական գիտելիքներ¦ մոդուլի  պարապմունքերին մասնակիցներին ներկայացվեցին մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին առնչվող փաստաթղթերը, մարդու իրավունքների ազգային և միջազգային իրավապաշտպան մեխանիզմները, ՀՀ  Ընտրական նոր օրենսդրությունը գենդերային տեսանկյունից: Քննարկվեցին գենդերային իրավահավասարության, դրա ապահովման անհրաժեշտության` որպես քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման նախապայման:

Հասարակական—քաղաքական գործունեության տեխնոլոգիաների մոդուլի պարապունքներն  ուղղված էր հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման և պլանավորման,  պետական մարմինների և հասարակական կազմակերպություների, քաղաքական կուսակցությունների սոցիալական գործընկերության խորացման, ինչպես նաև լիդերական որակների ձևավորման հիմնախնդիրների ներկայացմանն ու քննարկմանը:

Կանանց լիդերության դպրոցն անցկացվել է Վանաձորի մի քանի բարերարների աջակցությամբ:

Նորություններ

  • WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
  • “Լավագույն գործելակերպ” մրցույթը
  • Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
  • Հանրապետական համաժողով Աղվերանում
  • Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
  • Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
  • Կանանց լիդերության դպրոց Երևանում
  • Կանանց լիդերության դպրոց Արարատում
  • Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
  • Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե

Ասոցիացիայի կառուցվացքը

Հետադարձ Կապ

Նորություններ

Աշխատանքային ժամեր

Copyright © 2021. All Rights Reserved. Powered by MegaJack.