aawue.am
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կենտրոններ
    • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    • ԿԱՆԱՆՑ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
  • Գործունեություն
    • ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
    • ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
    • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  • Հրատարակություններ
    • Լրատուներ
    • «ԿԱՆԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹ
    • ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր » Նորություններ » Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում

2014/12/24

Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում

2014/12/24 11:55:47

«Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի Գոմք համայնքում տեղի ունեցավ հանդիպում-կլոր սեղան «Կանանց ներուժի ներգրավումը համայնքներում մասնակցային ժողովրդավարության կայացման գործընթացներում՝ որպես արդյունավետ կառավարման ապահովման նախադրյալ»:

Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքների կին ղեկավարների և ավագանու անդամների համար կազմակերպված հանդիպում-կլոր սեղանի նպատակն էր ծանոթացնել Վայոց ձորի մարզի Գոմք գյուղական համայնքի փորձին մասնակցային ժողովրդավարության զարգացման, համայնքի ղեկավարի և ավագանու արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ, քննարկել համայնքում մասնակցային ժողովրդավարության կայացման  գործընթացներում կանանց դերի բարձրացման ուղիները:

Գոմք  համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և ավագանու անդամ Նունե Ավագյանը  Power Point-ի օգնությամբ մանրամասն ներկայացրեցին վերջին տարիներին համայնքում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում հաջողվել է  հիմնովին վերանորոգել մանկապարտեզը և համայնքային կենտրոնը: Մանկապարտեզի վերաբացման շնորհիվ  երիտասարդ կանայք հնարավորություն են ստացել ավելի ակտիվ մասնակցելու համայնքի կյանքին, ստեղծվել են կանանց կոոպերատիվ սառնարանային և ջերմոցային տնտեսություններով, կարի արտադրամաս` ընդհանուր առմամբ 70 աշխատատեղ, ավարտին է մոտենում չրանոցի կառուցումը: Նաև ցուցադրվեցին կարի արտադրամասի որոշ արտադրատեսակները:

Մխիթար Հովհաննիսյանը և Նունե Ավագյանը ներկայացրեցին, թե ինչպես է հաջողվել   համագործակցություն ստեղծել միջազգային տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների հետ և նրանցից ստացված դրամաշնորհների և սեփական ներդրումների միջոցով լուծել համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հիմնախնդիրները, ինչպես են կարողացել հաղթահարել այդ ճանապարհին հանդիպած դժվարությունները:

Մխիթար Հովհաննիսյանը կարևորեց համայնքի ավագանու անդամների և բնակիչների մասնակցությունը տարբեր սեմինար-թրենինգներին, որոնց արդյունքում փոխվել է մարդկանց մտածելակերպը. «Այդ դասընթացները հզորացնում են մեզ, արդյունքում հզորանում է համայնքը», — ընդգծեց նա:

Գոմք համայնքում կլոր սեղանին նախորդեց մասնակիցների հանդիպումը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ մարզպետարանում:

Մարզպետը շնորհավորեց մասնակիցներին Գյուղի կանանց միջազգային օրվա առթիվ և տեղեկացրեց, որ նույն օրը տեղի է ունեցել իր հանդիպումը Վայոց ձորի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ավագանու կին անդամների հետ:

Նորություններ

  • WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
  • “Լավագույն գործելակերպ” մրցույթը
  • Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
  • Հանրապետական համաժողով Աղվերանում
  • Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
  • Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
  • Կանանց լիդերության դպրոց Երևանում
  • Կանանց լիդերության դպրոց Արարատում
  • Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
  • Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե

Ասոցիացիայի կառուցվացքը

Հետադարձ Կապ

Նորություններ

Աշխատանքային ժամեր

Copyright © 2023. All Rights Reserved. Powered by MegaJack.