aawue.am
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կենտրոններ
    • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    • ԿԱՆԱՆՑ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
  • Գործունեություն
    • ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
    • ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
    • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  • Հրատարակություններ
    • Լրատուներ
    • «ԿԱՆԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹ
    • ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր » Նորություններ » Հանրապետական համաժողով Աղվերանում

2014/12/18

Հանրապետական համաժողով Աղվերանում

2014/12/18 12:05:53

Համալսարանական  կրթությամբ  կանանց ասոցիացիան  2014  թվականի նոյեմբերի 20-22-ին Աղվերանում անցկացրեց հանրապետական համաժողով «Տեղական ինքնակառավարման համակարգում արդյունավետության  բարձրացման  հեռանկարները Հայաստանում.  կանանց ներդրումը» թեմայով:

Խորհրդաժողովի նպատակն էր մասնակիցների` համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հետ քննարկել «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի իրականացման արդյունքները և կանանց մասնակցության ակտիվացման և խթանման միջոցով տեղական մակարդակում ժողովրդավարության հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Խորհրդաժողովում ներկայացված զեկուցումների հիման վրա և քննարկումների արդյունքում` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի երաշխավորություններին համապատասխան, մշակել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում կանանց մասնակցության հետագա ակտիվացման, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև սոցիալական գործընկերության խորացման ուղղությամբ:

Խորհրդաժողովն անցկացվել է «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջականակներում, որն իրականացվում է Միավորված Ազգերի զարգացման ծրագրի աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային նախարարության և մարզպետարանների հետ համատեղ:

Խորհրդաժողովին մասնակցում են  57 մարդ 10 մարզերից` գյուղական համայնքների ղեկավարներ, քաղաքային և գյուղական համայնքների ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ :

Համալսարանական կրթութամբ կանանց ասոցիացիայի նախագահ, ծրագրի ղեկավար  Ջեմմա Հասրաթյանը բացման խոսքում, ընդգծելով հասարակության զարգացման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության  կարևորությունը, նշեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում զգալի դերակատարում պետք է ունենան կանայք: Եվ այդ տեսակետից կարևորեց կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացման անհրաժեշտությունը:

Նշվեց, որ տեղական ինքնակառավարման համակարգում կանանց մասնակցության խթանման հիմնախնդիրները պետք է ավելի ընդգրկուն դիտել, ելնելով Պեկինյան գործողությունների ծրագրից, որտեղ երաշխավորություններ են տրվում ինչպես կառավարություններին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին առանձնացված 12 խնդրահարույց ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

2014 թ. մայիսին մեկնարկած Պեկին+20 գործընթացը լավ առիթ է, որպեսզի ամփոփվի մինչև այժմ կատարված աշխատանքը, վերհանվեն թերություններն ու բացթողումները,  նախանշվեն հետագա անելիքները բոլոր ոլորտներում, այդ թվում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ:

Նշելով, որ ծրագիրը իրականացվել է Միավորված Ազգերի զարգացման ծրագրի աջակցությամբ, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ Ջեմմա Հասրաթյանը ընդգծեց, որ սկսած 2012 թ. օգոստոսից անցկացված բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումները՝ սեմինարները, կանանց լիդերության դպրոցները, թրենինգները, մարզային համաժողովները, կլոր սեղանները, համայնքներում փորձի ուսումնասիրությունները, նպաստել են տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված կանանց գիտելիքների և ակտիվության աճին, հմտությունների զարգացմանը:

 Այս խորհրդաժողովն առանձնահատուկ է նրանով, որ մասնակիցները ոչ միայն  իրենց փորձն են ներկայացնելու, այլև համատեղ մշակելու են գործունեության հետագա քայլերը` ուղղված տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակցային ժողովրդավարության հետագա զարգացմանը  և բնակչության հետ աշխատանքի կազմակերպման ձևերի արդիականացմանը:

Խորհրդաժողովն անցավ երեք լիագումար նիստերի, վեց աշխատանքային սեկցիաների  և պետական-քաղաքական երկու գործիչների հետ հանդիպումների ձևաչափով:

Լիագումար նիստերի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին 11 զեկուցումներ, և ծավալվեցին շահագրգիռ քննարկումներ տեղական ինքնակառավարման համակարգում մասնակցային ժողովրդավարության զարգացման, քաղաքացիական մասնակցության ակտիվացման և պատասխանատվության  բարձրացման, համայնքի արդյունավետ կառավարման գործում ավագանու` որպես որոշումներ կայացնող մարմնի դերի բարձրացման հիմնախնդիրների շուրջ:

Սեկցիաներում ներկայացվեց 12 զեկուցում, որոնց հաջորդում էին աշխույժ քննարկումները և բանավեճերը համայնքի կառավարման գործընթացներում բնակիչների մասնակցության ակտիվացման ուղիների, բնակչության տարբեր խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունների, համայնքի զարգացման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, ավագանու գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման հիմնախնդիրների, գործունեության արդյունավետ կազմակերպման գործում կանանց դերի, կանանց առաջնորդության խթանման հնարավորությունների և հեռանկարների շուրջ: Քննարկումների արդյունքում սեկցիաներում մշակվեցին առաջարկություններ, որոնք ներկայացվեցին խորհրդաժողովի եզրափակիչ նիստում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը  ողջույնի խոսքում կարևորեց տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության ապահովման հիմնախնդիրները, ընդգծելով, որ նախարարությունը դրանք մշտապես ուշադրության կենտրոնում է պահում:

Խորհրդաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանի  հետ: Հանդիպումն անցավ անմիջական, ջերմ երկխոսության մթնոլորտում, հնարավորություն տվեց խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացնել քաղաքական, պետական գործիչ-կնոջը, որն իր կերպարով և երկրի կառավարման տարբեր ոլորտներում իր մասնակցության օրինակով  համոզմունք ստեղծեց, որ հետևողական, վճռական, մասնագիտորեն գրագետ աշխատանքով կանայք կարող են հաջողության հասնել  տարբեր բնագավառներում և  զգալի դերակատարում ունենալ երկրի զարգացման գործընթացներում և կառավարման համակարգի բոլոր մակարդակներում:

Արևիկ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում արդեն ունենք  կայացած քաղաքացիական հասարակություն, որի մի մասն է կազմում տեղական ինքնակառավարման համակարգը: Կանայք մեծ դերակատարում ունեն իրենց համայնքների կառավարման ու զարգացման գործընթացներում, և ակտիվ դրանց մասնակցելու համար նրանց անհրաժեշտ է, առաջին հերթին, վստահություն սեփական ուժերի նկատմամբ, համարձակություն,  և պետք է անընդհատ աշխատել գիտելիքները հարստացնելու, հմտությունները զարգացնելու ուղղությամբ: Այս առումով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամը կարևորեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ծրագրերը` ուղղված կանանց կարողությունների զարգացմանը:

Խորհրդաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան  հանդիպելու ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ  և նրանից անմիջականորեն տեղեկատվություն ստանալու Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման միտումներին ու հեռանկարներին, համայնքների կառավարման օպտիմալացման հիմնախնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներին,  համայնքների խոշորացման  հայեցակարգի հիմնական դրույթներին և իրականացման ուղիներին:

Վաչե  Տերտերյանը բարձր գնահատեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի գործունեությունը, նշելով, որ Ասոցիացիան ամենաբազմամարդ և ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններից մեկն է, որի անդամները ոչ թե ի պաշտոնե, այլ իրենց մղումներով են միավորվել շատ կարևոր առաքելության շուրջ` նպաստել Հայաստանում կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցության ակտիվացմանը:

Ընդգծելով, որ կանանց դերակատարումը տեղական ինքնակառավարման համակարգում մեծ է, բայց քողարկված, նա կարևորեց կանանց մասնակցության ակտիվացման, համայնքի ղեկավարի պաշտոնում և ավագանու կազմում նրանց ներկայացվածության ավելացման խնդիրները: «Իմ փորձառությունը ցույց է տալիս, որ այն համայնքներում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում կանայք կան, աշխատանքներն ավելի կազմակերպված են ընթանում», — նշեց Վաչե Տերտերյանը և հավելեց, որ «համախմբվելու դեպքում կանայք կարող են նաև կին քաղաքապետ, և նույնիսկ երկրի կին նախագահ ընտրել»:

Ներկայիս հասարակության կայուն զարգացման գրավականներն են հավասարությունը, ժողովրդավարությունը և կանանց ներգրավվածությունը, ուստի գենդերային հավասարության հիմնախնդիրները առաջիկայում պետք է լինեն ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:  «Կանայք կազմում են ոչ միայն երկրի ողջ բնակչության, այն նաև բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը, և չօգտագործել նրանց ներուժը բոլոր ոլորտներում և կառավարման մակարդակներում պարզապես անարդյունավետ է», — ընդգծեց Վաչե Տերտերյանը:

Նորություններ

  • WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
  • “Լավագույն գործելակերպ” մրցույթը
  • Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
  • Հանրապետական համաժողով Աղվերանում
  • Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
  • Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
  • Կանանց լիդերության դպրոց Երևանում
  • Կանանց լիդերության դպրոց Արարատում
  • Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
  • Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե

Ասոցիացիայի կառուցվացքը

Հետադարձ Կապ

Նորություններ

Աշխատանքային ժամեր

Copyright © 2021. All Rights Reserved. Powered by MegaJack.