“Լավագույն գործելակերպ” մրցույթը
Եվրոպայի խորհուրդը 2014 թ. հունիսին հայտարարեց “Լավագույն գործելակերպ” մրցույթը:
Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների փորձագիտական կենտրոնի կողմից մշակված այս ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվել է մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանում այն իրականացվում է առաջին անգամ, Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորված «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում:
“Լավագույն գործելակերպ” ծրագրի /ԼԳԾ/ նպատակն է բացահայտել, հրապարակայնորեն ճանաչել և Հայաստանի տեղական իշխանությունների շրջանում տարածել առկա լավագույն փորձը:
2014 թվականին ծրագրի Ղեկավար կոմիտեի կողմից առաջադրվել են հետևյալ երեք թեմաները.
-Քաղաքացիների մասնակցության խթանում
-Նախադպրոցական և արտադպրոցական կրթության տրամադրում,
-Տեղական արհեստների ու արվեստների զարգացում:
Հանրապետության 915 քաղաքային և գյուղական համայնքներից մրցույթին ներկայացվել էր 46 հայտ:
46 հայտերից 10-ը ներկայացվել են քաղաքային համայնքներից՝ Աշտարակ, Սևան, Վանաձոր (2 հայտ), Ախթալա, Ստեփանավան, Բյուրեղավան, Հրազդան,Կապան, Իջևան, իսկ մնացած 36-ը` գյուղական:
Ստորև ներկայացնում ենք մրցույթում հաղթած հայտերի համառոտ նկարագրությունը:
Քաղաքացիական մասնակցության խթանում գործելակերպի շրջանակներում հանձնաժողովի կողմից բարձր գնահատական է ստացել և հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքը:
“Իմ կարծիքն էլ է կարևոր” գործելակերպի նպատակն էր քաղաքացիների մասնակցությամբ որոշել համայնքում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Գործելակերպի շրջանակներում համայնքի ավագանու առաջարկությամբ դպրոցի 7-12-րդ դասարաններում իրականացվել է “Տեղական ինքնակառավարման մարմինների օր”. ընտրվել են համայնքի ղեկավար և ավագանի: Ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները մեկ օր կառավարեցին համայնքը: Կայացրեցին որոշումներ, որոնք ընդգրկվեցին համայնքի զարգացման քառամյա ծրագրում և կյանքի կոչվեցին:
Գործելակերպի արդյունքում բարձրացել է բնակչության հավատն ու վստահությունը ՏԻՄ- ի նկատմամբ (70%):
Քաղաքացիական մասնակցության խթանում գործելակերպի շրջանակներում Տավուշի մարզի Գանձաքար համայնքում հանրային համագործակցությամբ ձեռնարկվել է աղբահանության կայուն մեխանիզմի ստեղծում, որը ենթադրում էր շաբաթօրյակների կազմակերպում համայնքի բնակիչների մասնակցությամբ, քարոզարշավ-իրազեկում թաղամասերի բնակչությանը, խրախուսում “մաքուր” թաղամասերի բնակիչներին, աղբահանության մեխանիզմի` երթուղու և ժամանակացույցի ներդնում, աղբի տարանջատում` պլաստիկ շշերի հավաքում և հանձնում վերամշակման:
Գործելակերպը տվել է ցանկալի արդյունք. պակասել են “գյուղամիջյան աղբավայրերը”, նվազել է բնակիչների դժգոհությունը:
Համայնքի մասնակցությունը ընդլայնելու նպատակով Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում հիմնվել են ակտիվ երիտասարդական խմբեր և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ, ինչպես նաև գործելակերպի շրջանակներում նախատեսվում է պարբերաբար իրականացնել համայնքային ժողովներ և բարձրացնել համայնքի ավագանու դերը:
Գործելակերպի կիրարկման ծախսերը կապված են եղել միայն երիտասարդների կարողությունների զարգացման և կրթության հետ, որոնց մի մասը հոգացել են դոնորները, մյուս մասը` համայնքը:
Տեղական արվեստների և արհեստների տրամադրում գործելակերպի շրջանակներում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղական համայնքում նախատեսվում էր զարգացնել համայնքի մշակութային կյանքը, զարգացնել տեղական արվեստը և արհեստները, բացել աշխատատեղեր, հնարավորություն ստեղծել բնակչության ինքնահաստատման համար` ստեղծելու փոքր և միջին բիզնես, որի արդյունքում էլ կլուծվի սոցիալական խնդիրը: Կազմակերպվել են տարեկան 4 փառատոններ, ցուցահանդես-վաճառքներ, փորձի փոխանակումներ հարևան համայնքների հետ:
Նախադպրոցական և արտադպրոցական կրթության տրամադրում գործելակերպի շրջանակներում Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում վերանորոգվել է համայնքի մշակույթի տունը, որը ունի գործող 7 խմբակ: Այս գործելակերպից շահել են խմբակների ուսուցիչները, ծնողները, համայնքի բնակիչները՝ ընդհանուր առմամբ 500 մարդ:
Տեղական արվեստների և արհեստների տրամադրում գործելակերպի շրջանակներում Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում նախատեսվել է զարգացնել մշակութային կյանքը, միջոցառումներին մասնակից դարձնել ակտիվիստներին, բացահայտել շնորհալիներին, ցուցադրել նրանց հմտություններն ու ունակությունները, բարձրացնել կյանքի որակը գյուղական համայնքում: Գործելակերպի շրջանակներում սկսել է գործել մանկական պարի համույթը, այնուհետև վերանորոգվել է մշակույթի տունը, ձեռք բերվել աթոռներ, բեմի վարագույրներ, ձայնային սարքավորումների հավաքածու: Գործելակերպի արդյունքում մշակույթի տանը ներկայումս ամիսը 4 անգամ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:
Նախադպրոցական և արտադպրոցական կրթության տրամադրում գործելակերպի շրջանակներում Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքում իրականացվել են ուսուցողական պարապունքներ, կազմակերպվել են սպորտային, ինտելեկտուալ խաղեր, անց են կացվել կինոդիտումներ, այցելություններ և էքսկուրսիաներ:
Գործելակերպի խնդիրն էր ամառային ճամբարի միջոցով ապահովել երեխաների մտավոր, գեղագիտական նախասիրությունների և ունակությունների զարգացմանը:
Ամռանը երեխաների երկու խմբի համար 5-10 օր, օրական 9 ժամ տևողությամբ ակտիվ հանգիստ է կազմակերպվել ճամբարում, որտեղ օրական երեք անգամ երեխաների համար սնունդ է տրվել:
Մրցույթի հաղթողները մեկնեցին Ստրասբուրգ փորձի փոխանակման նպատակով:
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե