Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին “Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության զարգացման հեռանկարները Հայաստանում” ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքում անցկացվել է Կանանց լիդերության դպրոց:
Լիդերության դպրոցի մասնակիցներ ընտրվեցին 22 կանայք՝ Ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի երիտասարդ անդամներից, Վանաձորում գործող §Ջինիշինյան Հայաստան համահայկական հիմնադրամ¦, §Թռիչք¦, ՙ§Անվտանգ մանկություն¦՚, §ՙԱռավոտ՚¦ ՀԿ-ներից, Հայ օգնության միությունից,5 քաղաքական կուսակցությունների Լոռու մարզային կառույցներից:
Դպրոցի պարապմունքներն անց կացնելու համար հրավիրվել են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փորձագետներ, Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներ, Վանաձորում գործող հասարակական կազմակերպության ղեկավարներ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ:
Պարապմունքները նպատակաուղղված էին հաղորդելու գիտելիքներ 3 կրթական մոդուլների շրջանակներում.
— Քաղաքական գիտելիքներ
— Իրավական գիտելիքներ
— Հասարակական-քաղաքական գործունեության տեխնոլոգիաներ:
Քաղաքական գիտելիքների մոդուլի շրջանակներում մասնակիցներին հաղորդվեցին գիտելիքներ ժողովրդավարության, ընտրական ժողովրդավարության, հասարակության քաղաքական կառուցվածքի, քաղաքացիական հասարակության և նրա ինստիտուտների, քաղաքացիական մասնակցության, մասնակցության ժողովրդավարության, հասարակությունում գենդերային հիմնախնդիրների, երկրի զարգացման գործընթացներում կնոջ մասնակցության դերի, կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ:
§Իրավական գիտելիքներ¦ մոդուլի պարապմունքերին մասնակիցներին ներկայացվեցին մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին առնչվող փաստաթղթերը, մարդու իրավունքների ազգային և միջազգային իրավապաշտպան մեխանիզմները, ՀՀ Ընտրական նոր օրենսդրությունը գենդերային տեսանկյունից: Քննարկվեցին գենդերային իրավահավասարության, դրա ապահովման անհրաժեշտության` որպես քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման նախապայման:
Հասարակական—քաղաքական գործունեության տեխնոլոգիաների մոդուլի պարապունքներն ուղղված էր հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպման և պլանավորման, պետական մարմինների և հասարակական կազմակերպություների, քաղաքական կուսակցությունների սոցիալական գործընկերության խորացման, ինչպես նաև լիդերական որակների ձևավորման հիմնախնդիրների ներկայացմանն ու քննարկմանը:
Կանանց լիդերության դպրոցն անցկացվել է Վանաձորի մի քանի բարերարների աջակցությամբ:
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե