Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
«Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ուրծաձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ կլոր սեղան «Կանայք և մասնակցային ժողովրդավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում» թեմայով, որին մանակցում էին համայնքի 23 ակտիվ կանայք:
Կլոր սեղանը նվիրված էր ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում ամրագրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան:
Կլոր սեղանի նպատակն էր քննարկել կանանց մասնակցությունը համայնքի զարգացման գործընթացներին, խթանել կանանց մասնակցության ակտիվությունը, ինչպես նաև նախապատրաստել գյուղի ակտիվ կանանց ավագանու առաջիկա ընտրություններում առաջադրվելուն:
Ամփոփելով կլոր սեղանի արդյունքները՝ Քաղաքացիական նախաձեռնությունների Արարատի մարզային կենտրոնի ղեկավարը նշեց, որ Գյուղաբնակ կանանց օրը հարմար առիթ է անդրադառնալու նշված խնդիրներին, նկատի ունենալով գյուղի կանանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում: Ակնհայտ է, որ ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը գյուղի կանանց դարձնում է առավել խոցելի խումբ, ուստի նրանց իրավունքները լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն և նրանց հնարավորությունների ընդլայնման ու ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ:
Ընդգծվեց, որ կանանց հնարավորությունների ընդլայնմանն ու ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը ինքնանպատակ չեն, դրանք միտված են նպաստելու համայնքի բարօրությանն ու զարգացմանը: Հայ գյուղը վերածնունդ կապրի միայն կանանց և տղամարդկանց միասնական աշխատանքով և ուժով:
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե