Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե
Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է
Այս երկու խորագրերի ներքո նոյեմբերի 3-5-ը Ժնևում կայացած ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ընդունեց հռչակագիր, որով ամփոփեց Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները ՄԱԿ—ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) տարածաշրջանի 56 երկներում, այդ թվում Հայաստանում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ՝ ամփոփելով անցած 20 տարվա կտրվածքով Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման հիմնական ձեռքբերումներն ու նոր մարտահրավերները ընդունեց նաեւ հանձնարարականներ 10 հիմնական խնդրահարույց ուղղություններով: Դրանք ներկայացվեցին Պեկին+20-ի քննարկմանը նվիրված նոյեմբերի 6-7 –ը ժնևում անցկացված կառավարական պատվիրակությունների հավաքին:
Նշենք, որ հանձնարարականների տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ, եւ այն բաց է նոր առաջարկությունների ու դիտարկումների համար, որոնք կարելի ուղղարկել beijing20forum@ngocsw-geneva.ch հասցեով մինչեւ նոյեմբերի 9-ը:
Հաշվի առնելով Հայաստանի կանանց կազմակերպությունների հետաքրքրվածությունը ֆորումի արդյունքներով, WomenNet.am –ը ներկայացնում է Ժնևում ընդունված հռչակագրի ոչ պաշտոնական կրճատ թարգմանությունը:
… Մենք՝ 700 մասնակիցներս աշխարհի 56 երկրների շուրջ 350 խմբերից, ցանցերից և հաստատություններից, ՄԱԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովից, հավաքվեցինք 2014 թ. նոյեմբերի 3-5 Ժնևում Պեկինի գործողությունների ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված ֆորումին:
1995թ.-ի Պեկինի գործողությունների ծրագիրը հավասարության, խաղաղության, զարգացման համար պատմական քաղաքական հանձնառություն էր կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման եւ և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ: Սակայն այսօր էր, քսան տարի անց , Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված խնդիրները մնում են արդիական:
Այսօր մենք դեռ ձգտում ենք հասնել նրան, որ աշխարհում ամենուր, այդ թվում ԵՏՀ– տարածաշրջանում, կանանց իրավունքները լինեն պաշտպանված, որ նրանք կարողանան իրացնել իրենց ողջ ներուժը, և հասարակության լիիրավ հարգված անդամներ լինեն:
Ունենալ այնպիսի աշխարհ, որտեղ ապրելակերպը, տնտեսությունները և հարաբերությունները նպաստում են հասարակության, էկոլոգիայի և մարդկանց բարօրությանն ու ներդաշնակությանը:
Մենք ուզում ենք ապրել մի աշխարհում, որտեղ չկա բռնություն, որը լի է խաղաղությամբ, որտեղ կանայք կարող են ունենալ հավասար իրավունքներ և հնարավորություններ որպես քաղաքացիներ: Աշխարհում ՝ բոլորի համար, աշխարհում, որի համար պատասխանատվություն ենք կրում բոլորը :
Միաժամանակ մենք իհարկե գնահատում և ընդունում ենք բոլոր այն կարևոր ձեռքբերումները, որոնք արվել են անցած քսան տարվա ընթացքում ԵՏՀ տարածաշրջանում քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ դրական ազդեցություն գործելով կանանց կյանքի վրա.
- Հսկայական առաջընթաց է նկատվել կրթության ոլորտում տարածաշրջանի երկրներում: Շատ կանայք և աղջիկներ ունեն հնարավորություն բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու, չնայած դեռևս առկա են տարածաշրջանային անհամաչափություններ:
- Ավելի քիչ թվով կանայք են մահանում հղիության ընդհատման պատճառներից, և ավելի շատ կանայք են օգտվում ժամանակակից հակաբեղմնավորիչներից: Այնուամենայնիվ կա տեղեկատվության և իրազեկության պակաս երիտասարդ կանանց, փոքրամասնությունների, միգրանտների և բնիկների շրջանում:
- Գոյություն ունեն ուժեղ կանանց կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ցանցեր, որոնք աջակցում են կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը:
- Զգալի չափով ավելացել է կանանց թիվը որոշումների կայացման մակարդակում:
- Ստեղծվել են հզոր ինստիտուցիոնալ կառույցներ ազգային և միջազգային մակարդակներում, այդ թվում հիմնադրվել է «ՄԱԿ- Կանայք» կառույցը :
- Ներդրվել են նորմատիվային, իրավական և քաղաքական գործիքներ՝ ուղղված կանանց ներգրավմանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման մակարդակում:
- Բարելավվել է գենդերային տվյալների հավաքագրումը և տարածումը, սակայն դեռ հսկայական անելիքներ կան գենդերային տարաբաժանված տեղատվության հավաքագրման առումով:
- Գենդերային բյուջետավորումը շատ դրական քայլ էր, սակայն ոչ բոլոր երկրներում է գործածվում:
- Կարևոր ուղենիշ հանդիսացան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի 1325/2000 և հետագա որոշումներ ի ընդունումը, սակայն անպատժելիությունը կանանց նկատմամբ բռնության հարցում, հատկապես հակամարտությունների գոտիներում, շարունակվում է:
ԵՏՀ տարածաշրջանը սոցիալապես և տնտեսապես շատ բազմազան է: Աշխարհում հարուստների և աղքատների միջև անդունդը խորանում է ամեն օր: ՄԱԿ-ի տվյալներով 1995թ.ից հսկայական առաջընթաց է տեղի ունեցել, սակայն այն անհավասար է եղել տարբեր շրջանների համար:
Նորություններ
- WOMENS PARTICIPATIONinLSGE2012-2013
- “Լավագույն գործելակերպ” մրցույթը
- Հանդիպում-կլոր սեղան Գոմք համայնքում
- Հանրապետական համաժողով Աղվերանում
- Կլոր սեղան նվիրված Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան
- Կանանց լիդերության դպրոց Վանաձորում
- Կանանց լիդերության դպրոց Երևանում
- Կանանց լիդերության դպրոց Արարատում
- Կանանց լիդերության դպրոց Եղվարդում
- Յուրաքանչյուր կին,յուրաքանչյուր իրավունք, յուրաքանչյուր րոպե